Տաշիր քաղաքի Անի թաղամասի ջերմամեկուսացված շենքերում էներգիայի սպառումը նվազել է 3 անգամ. ՇՄՆ

Թե ինչպես կարող է փոխվել ջերմային պատկերը էներգաարդյունավետ արդիականացումից հետո, կարող եք տեսնել Տաշիր քաղաքի Անի թաղամասի այս ջերմաարդիականացված շենքերի օրինակով:

Իրականացված աշխատանքների արդյունքում՝

էներգիայի սպառումը նվազել է ավելի քան 3 անգամ.

հարմարավետության մակարդակը զգալիորեն բարելավվել է.

շենքի բնակարանների շուկայական արժեքն աճել է 10-15 %-ով:

Այս շենքերը ջերմաարդիականացվել են Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո իրականացվող ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի համաֆինանսավորմամբ, պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ 2020 թ.: