Հայաստանը չի քննարկում Սյունիքի մարզից ռուս սահմանապահներին դուրս հանելու հարցը․ ԱԽ քարտուղար

Հայաստանը չի քննարկում Ներքին Հանդից ռուս սահմանապահներին դուրս հանելու հարցը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է քննարկվի Ներքին Հանդից ռուս սահմանապահներին դուրս հանելու հարցը, նա պատասխանեց. «Այսօր այդպիսի հարց չի քննարկվում»։

Նա կրկին պնդեց, թե ԵՄ դիտորդներին ռուս սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել տարածք։