ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային և Իսրայելին օգնելու նախագծին՝ առանց սահմանի պահպանության համար գումար հատկացնելու

ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկության արդյունքում աջակցել է Ուկրաինային և Իսրայելին արտաքին օգնության մասին օրինագծին՝ առանց սահմանի պահպանության համար գումար հատկացնելու: Այս մասին վկայում են քվեարկության արդյունքները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես հաղորդվում է՝ ձայների հաշվարկից հետո 95 միլիարդ դոլար արժողությամբ օրինագիծը սենատորներից ստացավ անհրաժեշտ 60 ձայնը: