Գարեգին Բաղրամյանը մնաց իր պաշտոնին

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։

Գարեգին Բաղրամյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում է 2019 թվականի ապրիլի 19-ից, պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլի 18-ին:

«Բավականին աշխատանք արված է, բայց նաև շատ աշխատանք կա արվելու»,- ասաց վարչապետը՝ առաջարկելով հաստատել Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: