Լուկաշենկոն փայտ կոտորելիս վնասվածք է ստացել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վնասվածքի պատճառով բաց կթողնի հունվարի 20-ին կայանալիք հոկեյի իր թիմի հանդիպումը հանրապետական լիգայում։

Այդ մասին տեղեկացնում է Lenta.ruն Բելառուսաչինական «Բելջի» ձեռնարկություն կատարած աշխատանքային այցի ընթացքում երկրի ղեկավարը վնասվածք է ստացել փայտ կոտորելիս։

Լուկաշենկոյի խոսքով՝ փայտ կոտորելիս 80 կիլոգրամանոց կտորն ընկել է իր ոտքին։

«Ես քայլեցի, սկզբում ամեն ինչ նորմալ էր թվում, բայց հետո ցավը սաստկացավ»,- ասել է Լուկաշենկոն։