Մենք զարմացած ենք, որ հայ իրավապահները ոչ մի կերպ չխանգարեցին․ Զախարովան՝ Երևանում անցկացված «նացիստական երթի» մասին

Մենք խորը մտահոգությամբ ենք ընդունել հունվարի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած ֆաշիստ երիտասարդների խմբերի երթին։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք, իհարկե, զարմացած ենք, որ հայ իրավապահները ոչ մի կերպ չխանգարեցին հավաքի մասնակիցներին, ովքեր բառացիորեն իրենց կողմնորոշումը ցուցադրեցին տեսախցիկի առաջ՝ լրատվամիջոցների ներկայությամբ՝ ձեռքերը բարձրացնելով նացիստական ​​ողջույնի նշանով։ Ափսոսանք է առաջացնում այն, որ Հայաստանի իշխանությունների և իրավապաշտպան կառույցների կողմից պատշաճ արձագանք չկա։ Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է ճնշել նացիզմի ցանկացած դրսևորում, արմատախիլ անել դրանք և անխոնջ պայքարել պատմության կեղծման դեմ»,- ասել է Զախարովան։