Մենք զարմացած ենք, որ հայ իրավապահները ոչ մի կերպ չխանգարեցին․ Զախարովան՝ Երևանում անցկացված «նացիստական երթի» մասին
Մենք խորը մտահոգությամբ ենք ընդունել հունվարի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած ֆաշիստ երիտասարդների խմբերի երթին։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք, իհարկե, զարմացած ենք, որ հայ իրավապահները ոչ մի կերպ չխանգարեցին հավաքի մասնակիցներին, ովքեր բառացիորեն իրենց կողմնորոշումը ցուցադրեցին տեսախցիկի առաջ՝ լրատվամիջոցների ներկայությամբ՝ ձեռքերը բարձրացնելով նացիստական ողջույնի նշանով։ Ափսոսանք է առաջացնում այն, որ Հայաստանի իշխանությունների և իրավապաշտպան կառույցների կողմից պատշաճ արձագանք չկա։ Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է ճնշել նացիզմի ցանկացած դրսևորում, արմատախիլ անել դրանք և անխոնջ պայքարել պատմության կեղծման դեմ»,- ասել է Զախարովան։

