Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառում երկակի նշանակության ապրանքներ, իսկ մեզ՝ գեղեցիկ խոսքեր և մի քանի հատ վիլիս

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադառնալով նախօրեին Ադրբեջանից ֆրանսիացի երկու դիվանագետների վտարմանը՝ գրում է․

«Երկու ֆրանսիացի դիվանագետներ վտարվել են Ադրբեջանից։

Այս լուրը և իբր թե առկա Ադրբեջան-Ֆրանսիա լարվածությունը, ոչ մի էական բան չի նշանակում։

Մեր տարածաշրջանում Արևմուտքի և մասնավորապես ԵՄ ու Ֆրանսիայի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը։

Սա է պատճառը, որ Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառում երկակի նշանակության ապրանքներ, որոնք Ադրբեջանն օգտագործում է ռազմական նշանակությամբ։ Օրինակ՝ 2022 թ. միայն պաշտոնական տվյալներով Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառել ավելի քան 155 միլիոն դոլարի մթերք, որոնք օգտագործվել են ռազմական ուղղաթիռների համար։

Դե իսկ մեզ՝ միայն գեղեցիկ խոսքեր և մի քանի հատ վիլիս։

Սա էլ վերոնշյալ 155 մլն-ի պարունակությունը՝ ուղղաթիռներ, օդանավեր և այլն»։