Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար․ Զախարովա
2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա լավ հեռանկարներ ենք տեսնում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս մասին ճեպազրույցում ասաց է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով, Ռուսաստանն ընդհանուր առմամբ շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների նվազեցմամբ և այս տարածաշրջանի հարուստ ներուժի բացահայտմամբ, ինչին կարող է նպաստել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում ընդլայնված փոխգործակցությունը։

