Այս խաղաղության պայմանագրով գնում ենք պատերազմի. ուղղակի հետաձգում ենք հաջորդ սերնդի վրա. Սամվել Բաբայան․ NEWS.am

Խաղաղության պայմանագիրը ՀՀ իշխանությունը փաթեթավորում է այնպես, որ 20-25 տարի հետո իմ թոռները պատերազմեն։ Իրենց թվում է, որ գնում են խաղաղության, բայց դա խաղաղություն չի, պատերազմ է, ուղղակի այս սերնդից հետաձգում եք հաջորդ սերնդի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

«100 տարի առաջ ցեղասպանություն է եղել, և  Հայաստանի ցանկացած նախագահ, որ փորձում է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, նա դավաճան է դառնում: Գնում է արտասահման, լոլիկով ու ձվով խփում են: Այսօր էլ նույնկերպ Սփյուռքը գրեթե ամբողջովին արհամարհում է այսօրվա գործող իշխանություններին:

Ես ասում եմ՝ եթե Ադրբեջանում կան գրագետ, մտածող մարդիկ, որպեսզի մեր ժողովուրդները, որոնք 300 տարի իրար հետ կռվում են, ևս 300 տարի չշարունակեն կռվել, պետք է խաղանք մեր խաղը»,-ասաց Սամվել Բաբայանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։