Շան հարձակման հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդ կինն այս գիշեր մահացել է

Շան հարձակման հետևանքով ինֆենկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն տեղափոխված երկտասարդ կինն այս գիշեր մահացել է։ «Փաստնիֆո»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ մահվան պատճառը կատաղություն հիվանդությունն է եղել։

«Դեպքը ուշացած էր, վիճակը արագ ծայրահեղ դարձավ։ Դեռ պետք է պարզել, թե ինչու չի պատվաստվել, որովհետև ԲԿ-ն, ուր դիմել էր շան հարձակումից հետո, ապահովված է եղել պատվաստանյութով»,-ասել է նա։
Աղբյուրը  հայտնում է, որ տուժած կինը Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր, 4 երեխաների մայր։

Նախօրեին Լեռնագոգի համայնքապետը «Փաստինֆոյին» պատմել էր, որ դեպքից հետո կինը հրաժարվել էր պատվաստվել, բուժումը սկզբում նորմալ է ընթացել, սակայն ավելի ուշ նրա վիճակը վատացել է ու ծանր վիճակում նա տեղափոխվել Երևան։

Ենթադրվում է, որ կնոջ վրա հարձակված շունը թափառող կենդանի է եղել։