Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ ԽՎ նիստը. Հայաստանը հրաժարվել է մասնակցությունից
Այսօր Մոսկվայում մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստը և ՀԱՊԿ ԽՎ XVI լիագումար նիստը. Հայաստանը հրաժարվել է մասնակցել այս միջոցառումներին։
Օրակարգում ներառված են ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցերը և կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու մոդելային օրենքների պատրաստումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի խոհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ նիստերին, ինչի մասին նա տեղեկացրել է Վոլոդինին՝ պաշտոնական նամակում։ Միջոցառումներին չի մասնակցելու նաև Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը։

