Կապան-Սիսիան-«Զանգեր» ճանապարհը բեռնատարների համար փակ է. Տիգրանաշենի ոլորաններում և Արագածոտնում մերկասառույց է

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ  փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Սյունիքի մարզի Կապան-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը (բեռնատարների համար)։

Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Շիրակի մարզի Բավրա, Լանջիկ, Ջաջուռ գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Տիգրանաշենի ոլորաններում և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։