Ոգեկոչել են ցեղասպանությունների զոհերի հիշատակը

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել  Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Հոլոքոստի և եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին։

Օրվա առթիվ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և բարձրաստիճան այլ դիվանագետներ հարգանքի տուրք են մատուցել  ցեղասպանությունների զոհերի հիշատակին։