Ալիևի օգնականը հայտարարել է, թե ամերիկյան USAID գործակալությունը տեղ չունի Ադրբեջանում
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) այլևս տեղ չունի երկրում: Նա մատնանշել է գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությունները՝ հաջակցություն հայերի, և նրան հանդիմանել ադրբեջանցի փախստականների նկատմամբ ոչ բավարար ուշադրության համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Դիմակները պատռված են։ Ադրբեջանում այլևս տեղ չկա USAID-ի գործունեության համար»,- գրել է Հաջիևը X սոցիալական ցանցում (նախկինում ՝ Twitter):
Ալիևի օգնականը մեղադրել է ԱՄՆ-ին «ադրբեջանական տարածքների օկուպացման 30-ամյա ժամանակահատվածում» Հայաստանին աջակցելու մեջ, ինչպես նաև քննադատել է ՄԶԳ ղեկավարին՝ Ղարաբաղից Հայաստան մեկնած հայերին աջակցելու իր հայտարարությունների համար։

