ԱԹՍ-ի հարվածից զոհվել է «Ռոսիա 24»-ի լրագրող Բորիս Մաքսուդովը
Մահացել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ վիրավորված «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մաքսուդովը։ «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, «Սոլովյով LIVE»-ի եթերում հայտնել է Վլադիմիր Սոլովյովը:
«Մեր գործընկերը մահացել է առավոտյան ժամը վեցին՝ Ջանկոյ տանող ճանապարհին։ Տղաները պայքարել են նրա կյանքի համար․ նա երեկ ծանր վնասվածքներ էր ստացել», – ասել է Սոլովյովը։
Բորիս Մաքսուդովը 38 տարեկան էր: Ավարտել է Սոչիի պետական համալսարանը։ Կարիերան սկսել է թերթում, ապա՝ հեռուստատեսությունում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողի մահը մեծ ողբերգություն է անվանել:

