Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Հոսեյն Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամով հեռախոսազրույց են ունեցեկ։ Քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև առկա իրավիճակը և հարաբերությունների հեռանկարները: Գրում է IRNA-ն։
Մտքեր են փոխանակվել բազմակողմ և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ, ընդգծել են խաղաղության ամրապնդման ուղղությամբ տարածաշրջանային երկխոսության և տարածաշրջանային ձևաչափերի ակտիվացման կարևորությունը։
Կողմերը կարևորել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:

