Ջերմուկը դառնալու է ապահով վայր․ Վահագն Արսենյան

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա․

«Հարգելի’ գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ` Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա կապակցությամբ։

Հարգելի ավագանու անդամներ և ՏԻՄ ներկայացուցիչներ, վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ Ջերմուկը դառնալու է ինչպես զբոսաշրջիկների և հյուրերի, այնպես էլ բնակիչների համար բարեկեցիկ ու ապահով վայր։

Հարգելի ջերմուկցիներ, հույս ունեմ, որ՝ ձեր և ՏԻՄ-ի համագործակցության շնորհիվ ունենալու ենք առաջադեմ և զարգացած համայնք, քանի որ բոլորիս նպատակը այս առումով նույնն է։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՏԻՄ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք։