Արամ Ա-ն ԱՄՆ-ում Կոնգրեսի նախագահի, Ադամ Շիֆի հետ քննարկել է Արցախի հարցը
ԱՄՆ-ում գտնվող Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը որպես հյուր քահանայապետ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ:
Վեհափառ Հայրապետը հանդիպել է Կոնգրեսի նախագահ Մայք Ջոնսոնի, Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆի հետ։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից։ Նորին Սրբությունը բացման աղոթք է հղել Կոնգրեսում՝ հիշատակելով բռնահանված արցախցիներին։
Հայրապետը հաջորդաբար հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների հետ, այդ թվում՝ խորհրդարանի նախկին նախագահ Նենսի Փելոսիի հետ:
Անդրադարձ է կատարվել Արցախի հարցին, Հայաստանի առաջ ծառացած դժվարություններին, իսրայելա-պաղեստինյան պատերազմին։

