Արամ Ա-ն ԱՄՆ-ում Կոնգրեսի նախագահի, Ադամ Շիֆի հետ քննարկել է Արցախի հարցը

ԱՄՆ-ում գտնվող Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը  որպես հյուր քահանայապետ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ:

Վեհափառ Հայրապետը հանդիպել է Կոնգրեսի նախագահ Մայք Ջոնսոնի, Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆի հետ։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից։ Նորին Սրբությունը բացման աղոթք է հղել Կոնգրեսում՝ հիշատակելով բռնահանված արցախցիներին։

Հայրապետը հաջորդաբար հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների հետ, այդ թվում՝ խորհրդարանի նախկին նախագահ Նենսի Փելոսիի հետ:

Անդրադարձ է կատարվել Արցախի հարցին, Հայաստանի առաջ ծառացած դժվարություններին, իսրայելա-պաղեստինյան պատերազմին։