2023-ի 9 ամիսներին Ադրբեջանից Հայաստան է եկել 13 զբոսաշրջիկ, Թուրքիայից՝ 9 050

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին որպես զբոսաշրջիկ Հայաստան է այցելել Ադրբեջանի 13 քաղաքացի։ Այս մասին հայտնում է պաշտոնական վիճակագրությունը՝ ԱՎԿ-ն։

Այցի միջին տևողությունը, ըստ վիճակագրության, եղել է 2 օր։

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը 5-ն էր։

Թուրքիայից 9 ամիսներին ՀՀ է եկել 9 050 զբոսաշրջիկ,  որը 43.7%-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։