Դասական քաղաքական գործիչի ու նաեւ ապագա առաջնորդության օրինակ Արմեն Աշոտյանն է
Դասական քաղաքական գործիչի ու նաեւ ապագա առաջնորդության օրինակ Արմեն Աշոտյանն է։
Ո՞վ է ի վերջո քաղաքական գործիչը։
Հայաստանի քաղաքական համակարգի թշվառությունն եղել ու շարունակում է մնալ նաեւ նրանում,որ դժբախտաբար քաղաքական գործիչ կամ նույնիսկ լիդերության հավակնորդներ համարվել ու համարվում են նաեւ նրանք,ովքեր.
1.Քաղաքականապես անգրագետ են
- Տարիներով նույնիսկ երկու քաղաքական միտք չեն արտաբերել։
- Նույնիսկ լինելով պատգամավոր ամբիոնից կամ ելույթ չեն ունեցել, կամ էլ ՝ունենալուց ավելի լավ է չունենային։
- Ներքաղաքական ու արտաքին քաղաքական գնահատական ու վերլուծություն տալու ունակ չեն։
- Վախկոտ են,առաջնորդվում են «ով ՝էշ,ես ՝փալան» սկզբունքով։
- Պայքարի ժամանակ կամ չկան,կամ էլ լուռ են։
- Լիքը փող ունեն.
- Փողից ոչ պակաս հավակնություններ
- Քաղաքական խոսք ասողներին ,ելույթ ունեցողներին համարել ու համարում են ոչ թե գործ անող,այլ ընդամենը խոսացող։
- Ու հիմա էլ իրենց եղած-չեղածը պահելու համար կամ քպ-են մտել,կամ իջել են ջրի հատակը,կամ էլ՝ զբաղված են իրական քաղաքական գործիչների վրա քար նետելով։
Սրանց կոնֆորմիստ ,ապաքաղաքական ու ապագաղափարական տեսակը նիկոլիզմից ոչ պակաս վտանգ է։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

