Ադրբեջանում հայտարարել են Մադաթ Բաբայանի գերեվարման մասին

Ադրբեջանում հայտարարել են Մադաթ Բաբայանի գերեվարման մասին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ), Բաբայանն իբր գերեվարվել է Քարվաճառի (Քելբաջար) շրջանում, «ահաբեկչական գործողությունների կատարման կասկածանքով, ազգային թշնամանք հրահրելու մտադրությամբ»։ Մադաթ Առաքելի Բաբայանին վերագրվում է նաև մասնակցություն «անօրինական զինված կազմավորումներին»։

Բաքվում հասցրել են Բաբայանին մեղադրել «Խոջալուի 1992թ. փետրվարի 26-իի ցեղասպանությանը մասնակցելու» մեջ։

Թե երբ է գերի վերցվել Բաբայանը՝ ՊԱԾ-ն չի տեղեկացնում։