Դիրքային պատերազմը շահեկան է Ռուսաստանի համար, սակայն սպառնալիք է Ուկրաինայի համար՝ որպես պետության․ Զալուժնի
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին բրիտանական The Economist պարբերականի հոդվածում նշել է, որ հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անցնում է դիրքային պատերազմի նոր փուլի՝ ստատիկ և հյուծիչ մարտերով։
Զալուժնին նշել է, որ դիրքային պատերազմը շահեկան է Ռուսաստանի համար և նրան հնարավորություն կտա վերականգնել ուժերը, ինչն սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի ԶՈՒ-ի, այլև Ուկրաինայի համար՝ որպես պետության։
«Պատերազմում հաղթելու համար Ուկրաինային զենք է պետք, ամեն ինչ՝ սկսած օդում առավելությունից և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների բարելավումից մինչև հակահրթիռային պայքարի մակարդակի բարձրացում և ականազերծման նոր տեխնոլոգիաներ»,- ասել է նա:
Հիշեցնելով, որ չի կարելի թերագնահատել Ռուսաստանին։ «Նա մեծ կորուստներ է կրել և շատ զինամթերքներ ծախսել։ Բայց նա դեռ երկար գերազանցություն կունենա սպառազինությունների, տեխնիկայի, հրթիռների և զինամթերքների հարցում։ Նրա պաշտպանական արդյունաբերությունը մեծացնում է արտադրության ծավալները՝ չնայած աննախադեպ պատժամիջոցներին»,- նշել է Վալերի Զալուժնին։

