Երեք նախազգուշական կրակոցից հետո կրակեք ճակատին. Ռամզան Քադիրովը՝ իրավապահներին

Եթե ինչ-որ մեկը երկրում անկարգություններ սկսի, պետք է բերման ենթարկվի, իսկ եթե իրավապահների արձակած երեք նախազգուշական կրակոցին չարձագանքի, իրավապահները կարող են նրա ճակատին կրակել։ Այս մասին Չեչնիայի կառավարության նիստին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը՝ խոսելով Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին, փոխանցում է «Կոմերսանտը»։

«Եթե մենք ունենք թեկուզ մեկ մարդ, որը գնում է չարտոնված անկարգությունների, բերման ենթարկեք և բանտարկեք: Կամ երեք նախազգուշական կրակոց արձակեք օդ ու դրանից հետո, եթե անձը չի ենթարկվում օրենքին, չորրորդ կրակոցն արձակեք ճակատին։ Սա իմ հրամանն է»,- ասել Կադիրովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի գիշերը լարված իրավիճակ էր Մախաչկալայի օդանավակայանի հարակից տարածքում, որտեղ վայրէջք է կատարել Թել Ավիվից հերթական չվերթը։ Ցուցարարները դեմ են պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, և ներխուժել են թռիչքուղի, որպեսզի թույլ չտան իսրայելցիներին մուտք գործել երկիր։