Իսրայելը մտադիր է վերացնել ՀԱՄԱՍ-ը․ Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք մերժում են հրադադարի կոչով ՄԱԿ-ի բանաձևը
Իսրայելը մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը կոչ է անում զինադադար հաստատել Գազայի հատվածում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը:
Քոենի խոսքով ՝ Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը: Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Մերձավոր Արևելքում հրադադարի կոչն անվանել է ամոթալի և ընդգծել, որ կրակի դադարեցման մասին խոսք լինել չի կարող:
Երեկ երեկոյան Իսրայելն ընդլայնել է Գազայի հատվածում իրականացվող գործողությունները, ինչի հետևանքով գիշերվա ընթացքում Գազան պատերազմի մեկնարկից ի վեր ամենաուժեղ գնդակոծությանն է ենթարկվել։ Այս իրադարձությունների ֆոնին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արաբական երկրների մշակած բանաձևը, որը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։ Բանաձևին կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 45։

