Այսօրվանից բալիստիկ հրթիռների ոլորտում որևէ սահմանափակում չունենք․ Իրանի փոխարտգործնախարար

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Այսօրվանից 2231 ցուցակում ընդգրկված անձանց և կազմակերպությունների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները, ներառյալ ակտիվների սառեցումները, կդադարեցվեն, և ցուցակը կհեռացվի ՄԱԿ-ի կայքից»: Այս մասին գրում է ParsToday-ը:

Թվիթերյան իր էջում արած գրառման մեջ Ալի Բաղերի Քանին նշել է. «Հոկտեմբերի 18-ից, ԱԽ 2231 բանաձևի համաձայն, դադարեցվել են բոլոր սահմանափակումները, որոնք  բալիստիկ հրթիռների ոլորտում անարդարացիորեն սահմանվել էին Իրանի նկատմամբ»:
Նա հավելել է. «2231 բանաձևի հիման վրա Իրանի դեմ ազգային կամ տարածաշրջանային մակարդակով կիրառված բոլոր սահմանափակող միջոցներն ու պատժամիջոցները պետք է դադարեցվեն։ Նման սահմանափակումների պահպանումը կամ այս շրջանակներում նոր պատժամիջոցների կիրառումը 2231 բանաձևի  ակնհայտ խախտում է»։
Նրա խոսքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի դրույթների համաձայն, որը հրապարակվել է մոտ ութ տարի առաջ,  կազմակերպության կողմից Իրանի բալիստիկ հրթիռների ոլորտի նկատմամբ սահմանված սահմանափակումների ժամկետը  լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 18-ին։