Երևանը նախատեսում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս

Համայնքը նախատեսում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նախագիծը կյանքի կոչելու համար ՎԶԵԲ-ի հետ բանակցություններն արդեն սկսված են: