Փաշինյանը Գրանադայում ստորագրել է հռչակագիր՝ Ադրբեջանի տարածքը ճանաչելով 86,6 հզ քկմ ներառյալ Արցախը
Փաշինյանը, Շոլցը, Միշելը և Մակրոնը Գրանադայում ընդունել են հայտարարություն առ այն, որ «հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29800 կմ2) և Ադրբեջանի (86600 կմ2) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա», հայտնում է ԵՄ-ն։
Նշենք, որ նշված տարածքը ներառում է նաև Արցախը։


