Ադրբեջանցիները առևանգել են ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին

Ընկեր Գեղամ Մանուկյանի եղբոր՝ Դավիթ Մանուկյանի առևանգման լուրն արդեն տարածվեց լրատվականներով, լայն հանրության համար դա այլև գաղտնիք չէ։

Ու դեռ կգտնվեն մարդիկ, ովքեր կպնդեն, որ Գեղամ Մանուկյանն, օրինակ, «աթոռակռիվ է անում», կամ «համագործակցում ու պահում է նիկոլին»․․․

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիները ձերբակալել են նաև ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը շինծու մեղադրանք է ներկայացրել՝ հայտնելով, որ իբր Մանուկյանին ձերբակալել են ահաբեկչական գործողությունների կազմակերպման համար։