Ադամ Շիֆը մեկ այլ բանաձև է ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ օգնությունը

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հերթական բանաձևն է ներկայացրել՝ պահանջելով կասեցնել Ադրբեջանին ԱՄՆ օգնությունը։

«Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սարսափելի ագրեսիայի և շարունակվող էթնիկ զտումների ֆոնին ես ներկայացնում եմ ևս մեկ բանաձև, որը, հուսով եմ, կհանգեցնի Բաքվին ԱՄՆ-ի օգնության դադարեցմանը։

Ինչ էլ որ ասեն մեր դիվանագետները, եթե փողերը շարունակեն հոսել դեպի (Ալիևի) ռեժիմը, ապա բռնությունը կշարունակվի»,- գրել է Շիֆը իր X միկրոբլոգում։