Քիչ առաջ Գորիսի ԲԿ-ում լույս աշխարհ եկավ արցախցի առաջին փոքրիկը
Քիչ առաջ Գորիսի ԲԿ-ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը։ Այս մասին գրել է Գորիսի ԲԿ-ի մամուլի խոսնակ Արև Աբելյանը՝ նշելով․
Մաղթանքս մեկն է. խաղաղ երկրում ապրես ու իմ ու քո Արցախ վերադառնաս…»։
Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոնը մի քանի օր է՝ աշխատում է արտակարգ ռեժիմով և բժշկական թիմի 24-ժամյա հերթապահությամբ։
«Շտապօգնության կայանը նույնպես ծանրաբեռնված է։ Կայանի կողմից Կոռնիձորում շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։
Գորիսի ԲԿ-ի սպիտակ բանակը արցախցիների կողքին է և անում է հնարավոր ամեն բան՝ մեր հայրենակիցներին առողջություն պարգևելու գործում»,-ավելի վաղ հայտնել էին ԲԿ-ից։

