Քիչ առաջ Գորիսի ԲԿ-ում լույս աշխարհ եկավ արցախցի առաջին փոքրիկը

Քիչ առաջ Գորիսի ԲԿ-ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը։ Այս մասին գրել է Գորիսի ԲԿ-ի մամուլի խոսնակ Արև Աբելյանը՝ նշելով․

Մաղթանքս մեկն է. խաղաղ երկրում ապրես ու իմ ու քո Արցախ վերադառնաս…»։

Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոնը մի քանի օր է՝ աշխատում է արտակարգ ռեժիմով և  բժշկական թիմի 24-ժամյա  հերթապահությամբ։

«Շտապօգնության կայանը նույնպես  ծանրաբեռնված է։ Կայանի  կողմից Կոռնիձորում շուրջօրյա  հերթապահություն է իրականացվում։

Գորիսի ԲԿ-ի սպիտակ բանակը արցախցիների կողքին է և անում է հնարավոր ամեն բան՝  մեր հայրենակիցներին առողջություն պարգևելու  գործում»,-ավելի վաղ հայտնել էին  ԲԿ-ից։