Այս պահին կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն․ Դավիթ Սարգսյան

«Այս պահին կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն»,- գրել է լրագրող Դավիթ Սարգսյանը։

Ավելի վաղ ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման են ենթարկել ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահ, դասախոս Ցոլակ Ակոպյանին  և լրագրող Դավիթ Սարգսյանին:

ՈՒԽ նախկին նախագահ Արմեն Խաչիկյանին նույնպես փորձել են բերման ենթարկել, սակայն չի ստացվել:

Ըստ տարածված տեսանյութերի՝ նրանք ԶԼՄ-ի հետ էին խոսում, երբ կարմիրբերետավորները մտել են միջանք և բերման ենթարկել։

Ականատեսների վկայությամբ՝ բերման են ենթարկել, քանի որ նրանք պահանջում էին, որպեսզի գաղտնիության պայմաններում անցկացվող նիստը հրապարակային լինի:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։