Այս պահին կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն․ Դավիթ Սարգսյան
«Այս պահին կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն»,- գրել է լրագրող Դավիթ Սարգսյանը։
Ավելի վաղ ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման են ենթարկել ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահ, դասախոս Ցոլակ Ակոպյանին և լրագրող Դավիթ Սարգսյանին:
ՈՒԽ նախկին նախագահ Արմեն Խաչիկյանին նույնպես փորձել են բերման ենթարկել, սակայն չի ստացվել:
Ըստ տարածված տեսանյութերի՝ նրանք ԶԼՄ-ի հետ էին խոսում, երբ կարմիրբերետավորները մտել են միջանք և բերման ենթարկել։
Ականատեսների վկայությամբ՝ բերման են ենթարկել, քանի որ նրանք պահանջում էին, որպեսզի գաղտնիության պայմաններում անցկացվող նիստը հրապարակային լինի:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։

