Ամբողջ աշխարհը գիտի և դատապարտում է Արցախում էթնիկ զտումների սպառնալիքը, իսկ ՀՀ ղեկավարը կարծում է՝ «հայերին ոչինչ չի սպառնում»
Միրզոյանի խոսքը ՄԱԿ-ի ԱԽ-ում Ցեղասպանության և Արցախում հայերի էթնիկ զտումների սպառնալիքի մասին վիճարկում է Ադրբեջանի արտգործնախարարը փաստարկ բերելով… ՀՀ ղեկավարի խոսքն այն մասին, որ «Ղարաբաղում հայերին ոչինչ չի սպառնում»
Թուրք և ադրբեջանցի մարդասպանների գազանությունն ապացուցել պետք չէ։
Սա հայտնի փաստ է։
Բայց ինչպես պարզվեց, Հայաստանում կան մարդիկ, ովքեր «չեն տեսնում» Ցեղասպանությունն ու էթնիկ զտումները Արցախում։
Մասնավորապես, այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, երբ վստահ հայտարարեց, որ «արցախցիներին վտանգ չի սպառնում»։
…
Առաջին տեսանյութում ադրբեջանցի վիժվածքը հենց այնպես կրակում է բնակելի շենքի վրա, որտեղ հայեր են ապրում։
Կրակում է հենց այնպես, զուտ այն պատճառով, որ թուրք է և ինքնաձիգ ունի ։
Նրանց սովորույթը հենց այնպես հայերին սպանելն է։
Երկրորդ սքրինշոթում ավելի թափանցիկ է, ադրբեջանցի վիժվածքները 500 դոլար են առաջարկում հայ երեխաների սպանության համար։
Դե, հինգ հայ մանուկների գազանաբար սպանությունների մասին արդեն գիտի ողջ աշխարհը։.. ամբողջ աշխարհը գիտի, ամբողջ աշխարհը դատապարտում է, անգամ ՀՀ ԱԳ նախարարը խոսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում էթնիկ զտումների մասին, իսկ երկրի ղեկավարը «գիտի» և կարծում է, որ հիմա հայերին ոչինչ չի սպառնում:
Հայկական իշխանական պանոպտիկումի պարադոքսները.
Հ․Գ․
Եվ ի դեպ, Միրզոյանի խոսքը ՄԱԿ-ի ԱԽ-ում Ցեղասպանության և Արցախում հայերի էթնիկ զտումների սպառնալիքի մասին վիճարկում է Ադրբեջանի արտգործնախարար ոմն Ջեյհուն Բայրամովը ՝ որպես փաստարկ բերելով… ՀՀ ղեկավարի խոսքն այն մասին, որ «Ղարաբաղում հայերին ոչինչ չի սպառնում»:
Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։
Արման Աբովյանի ֆեյսբուքյանէջից

