Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. փաստաբան

«Կարմիր բերետների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացրածս հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

-Կարմիր բերետներին հորդորում եմ ստորին և վերին (կամ առջևի և հետևի) վերջույթներին ազատություն տալուց առաջ լավ մտածել: Ամեն ապօրինություն ստանալու է արձագանք»,- գրել է  նա:

Հիշեցնենք, որ նախօրեին ակցիայի ժամանակ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված Լևոն Քոչարյանին ավելի ուշ ձերբակալել էին: