Այս ամենը ՔՊ-ի վերջին օրերի ջղաձգումների արդյունք է․ Պողոսյանը՝ Սրբազանի կեցավայրի կողոպուտի մասին
-Ես կարող եմ միայն մի բան ասել, որ այս ամենը, ըստ իս, ՔՊ-ի վերջին օրերի ջղաձգումների արդյունք է, ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, – անդրադառնալով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրի կողոպուտին՝ LIVEnews.am-ի հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։
Իրավապաշտպանի պնդմամբ սովորական հանցագործներն սովորաբար ավելի աստվածավախ մարդիկ են, և «չնայած քրեական աշխարհն այսօր կապիտուլյանտը փորձել է վերացնել, բայց, այնուամենայնիվ, նրանց գաղափարներով և հասկացողությամբ այս արարքն ամբողջովին դատապարտելի ու սրբապիղծ արարք է», հավելեց Պողոսյանը։ Պողոսանը տեղեկացրեց նաև որ ուշիուշով հետևելու է իրավապահների գործողություններին և չի հանդուրժելու արդեն իսկ ավանդույթ դարձած «ծածկադմփոցները»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Սրբազանի կեցավայրի կողոպուտի մասին․
«Քիչ առաջ տեղեկացա, որ թալանել են Սրբազանի կեցավայրը, տանելով իրեր, որոնք հոգևոր շատ թանկ արժեք են ունեցել Սրբազանի համար (խոսքը ֆինանսական արժեքի մասին չէ )։
Միայն անաստվածների օրոք որևէ մեկը կհամարձակվեր մտնել հոգևոր առաջնորդի բնակարան։ Սա է այսօրվա իշխանությունների քարոզած արժեհամակարգի դրսևորումը։
Ուշադրությամբ հետևելու եմ իրավապահների գործողություններին»։

