Լաչինի միջանցքի ապօրինի անցակետի տեղադրումից հետո կարող են ձերբակալել մինչև 400 «հետախուզվող հայերի»
Ադրբեջանում հայտարարել են, որ Լաչինի միջանցքի ապօրինի անցակետի շնորհիվ կարող են ձերբակալել մինչև 400 «հետախուզվող հայերի»․
«Ծագումով հայ մի քանի անձ ձերբակալվել է։ Անցակետի աշխատանքների մեկնարկից հետո արագացվել են շուրջ 400 հետախուզվող անձանց ձերբակալման և քննությանը փոխանցելու աշխատանքները: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Հուսով եմ, որ այս ուղղությամբ ևս ապագայում մենք ավելի դրական արդյունքների կհասնենք», – հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազը, փոխանցում է APA-ն։

