Իրանական զինտեխնիկայի շարժը Իրանի, Հայաստանի, Բաքվի և Իրանի սահմանին (տեսանյութ)

Իրանի պետական ​​հեռուստատեսության ռազմական թղթակից Յունես Շադլուն տեսանյութ է հրապարակել ուղղաթիռից՝ Արաքս գետի վերևից՝ Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանից, և գրել է.

«Իրանը հրապարակայնորեն հայտարարել է, որ կկանխի Իրանի հետ տարածաշրջանի երկրների սահմանները փոփոխելու ցանկացած փորձ։ Սա Արաքս գետն է, որը գտնվում է Հայաստանի և Բաքվի Հանրապետության հետ Իրանի ընդհանուր սահմանի՛ն»։

Կադրերի վերջում երևում է իրանական զինտեխնիկայի շարժը:

Իրանցի փորձագետ Փույա Հոսեինիի ֆեյսբուքյան էջից