Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովին մասնակցում է «ծովահենի» վիրակապով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վնասվածքի պատճառով Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովի միջոցառումներին կմասնակցի «ծովահենի» վիրակապով: Այս մասին գրում է Bild պարբերականը։

Աղբյուրի տվյալներով՝ գագաթնաժողովին վիրակապ կրելը պայմանավորված է նրանով, որ այդ ընթացքում կանցլերի աչքի շուրջ մաշկը կփոխվի մի քանի երանգների՝ կարմիրից, կապույտից և կանաչից մինչև դեղին ու շագանակագույն: Ընդ որում, վիրակապ կրելու գաղափարի նախաձեռնողը հենց Շոլցն է, որը չի ցանկանում քողարկող կոսմետիկ միջոցներ օգտագործել, որպեսզի վերքը հանգիստ ապաքինվի։