Զուգադիպությո՞ւն, թե թուրք-ադրբեջանական ազդեցություն

Միջազգայնի հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը գրել է․

«2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին ես հրապարակեցի մի նյութ, որտեղ կոնկրետ փաստերով հիմնավորեցի ՀՀ գործող իշխանությունների կապը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Այսօր այդ փաստերի շարքը ավելացել է ևս մի փաստով։

Փաստ №1. Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն 2021թ. ընտրություններում օգտագործել է Թուրքիայի քաղաքական ուժերից մեկի՝ «Բարօրություն» կուսակցության կարգախոսը. «Burada gelecek var!», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ապագա կա՛»:

Փաստ №2. Փաշինյանի կուսակցությունն ոչ միայն թուրքական կարգախոս է օգտագործում, այլ նաև լոգո որպես կուսակցության խորհրդանիշ:

Փաստ №3. Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանն փաստացի օգտագործում է 2019թ. Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, Էրդողանի մտերիմ Բինալի Յըլդըրըմի նախընտրական կարգախոսը. “Ne dediysek yaptık!”, ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ինչ ասեցիք, արեցի՛նք»։

Իհարկե, զուգադիպություններ լինում են, բայց դրանց հաճախությունն ու բազմությունն այլ բան է նշանակում։ Ինքներդ մտածեք, թե ինչ»: