Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երկար պայքարել, ինչպես Իսրայելը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է երկար կռվել, եթե Ուկրաինայի իշխանություններին հաջողվի նվազագույնի հասցնել կորուստները։ Այս մասին նա հայտարարել է Ռադա հեռուստաալիքի եթերում։

«Մենք պատրաստ ենք երկար պայքարել, եթե չկորցնենք մարդկանց։ Դա կարող է տեղի ունենալ, եթե զոհերը նվազագույնի հասցվեն»,- ասել է Զելենսկին՝ օրինակ բերելով Իսրայելին և նշել, որ կարելի է այդպես ապրել։