Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ն այսօր առաջին հայտն է ստացել Վահագն Հովակիմյան

Երևանի Ավագանու ընտրություններին մասնակցելու համար այսօր՝ օգոստոսի 10-ին, ԿԸՀ-ին դիմել է առաջին կուսակցությունը՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿՀԸ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Սովորաբար ընտրությունների վերաբերյալ փաստաթղթերի հանձնումը տեղի է ունենում հիմնականում վերջին օրը։ Պատճառն այն է, որ կուսակցությունները մինչև վերջին օրն աշխատում են բոլոր փաստաթղթերի և տեղեկանքների վրա, համամասնական ցուցակներում մինչև վերջ կարող է համարների տեղաշարժ լինել»,- ասաց նա։