Ւրավիճակը ժամ առ ժամ թեժանում է, և թուրք-ադրբեջանական օկուպանտների դիրքորոշումը հասկանալի է

Ֆաշիստական լակոտությունը միշտ ցինիկ է և նողկալի։

Բայց այն, ինչ անում են ալիևյան «խոսող բերանները», պարզապես դուրս է տրամաբանության և ողջամտության շրջանակներից։

Ուրեմն այսպես, պաշտոնական Բաքուն իջավ Արցախի շրջափակման և հայերի բնաջնջման սպառնալիքների առնչությամբ կառուցվածքավորված հակադրության։

Ինչ-որ Մահուր Գասիմով (ինչ-որ աննշան պաշտոնյա ալիևյան իշխանական օղրաշխանայում) հայտարարել է, թե «Բաքուն պատրաստ է հանդիպել ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայերի հետ առանց արտաքին միջամտության, և կա ծրագիր՝ հայերին ինտեգրելու Ադրբեջանի տնտեսական և սոցիալական դաշտում՝ պահպանելով իրավունքներն ու անվտանգությունը»։

Միանգամից արձանագրենք, որ ադրբեջանական կողմի այս հայտարարությունը պայմանավորված է Արցախի շրջափակման շուրջ տոտալ ճնշումներով և ընդամենը արտաքին ճնշումներին որոշակի արձագանք է։

Սակայն արձանագրում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, ըստ էության, չի նահանջել իր դիրքորոշումից և հանդիպումը Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ դիտարկում է բացառապես իր պայմաններով։

Անշուշտ, դրան նպաստում է հայկական իշխանության հակաարցախյան դիրքորոշումը, որն արդեն հայտարարել է, որ բացի դիվանագիտությունից, որևէ միջոց չի ձեռնարկելու Արցախի շրջափակումը ճեղքելու համար։

Բայց հիմա խոսքը հայ իշխանության կողմից թուրք-ադրբեջանական շահերը սպասարկելու մասին չէ։

Կցանկանայի ուշադրություն հրավիրել հետևյալի վրա.

Փաստորեն, ստացվում է, որ ադրբեջանցիները սպանում են հայերին, առևանգում հայերին, սովամահ են անում հայերին, սպառնում են ոչնչացնել հայ կանանց, ծերերին և երեխաներին միայն նրա համար, որ ինտեգրեն և ապահովեն հայերի «իրավունքներն ու անվտանգությունը»։

Անասնական ցինիզմ է, մեզմ ասած։

Զգում եք իրավիճակի ողջ ապուշությունը։ Ընդ որում այդ ապուշությունը աչք է ծակում և հայկական, և ադրբեջանական իշխանություններից։

Մի խոսքով, իրավիճակը ժամ առ ժամ թեժանում է, և թուրք-ադրբեջանական օկուպանտների (ընդ որում՝ ինչպես իշխանությունների, այնպես էլ նրանց հասարակության) դիրքորոշումը հասկանալի է։

Եվ մենք, երկրում զարգացող բոլոր գործընթացների լույսի ներքո, պետք է ցանկացած քաղաքական գործընթացի նայենք բացառապես ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների շուտափույթ չեզոքացման տեսանկյունից, այլ ոչ թե թաքնվենք ինքնախաբեության մեջ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից