Սաուդյան Արաբիայի դեսպանությունը Իրանում վերսկսել է աշխատանքը

Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի դեսպանությունը երեք օր առաջ Թեհրանում վերսկսել է աշխատանքը։

«Սաուդյան Արաբիայի դեսպանությունը պաշտոնապես վերսկսել է իր աշխատանքը Իրանի մայրաքաղաքում կիրակի օրը՝ օգոստոսի 6-ին»,- հայտնել է Իրանի արտգործնախարարության աղբյուրը, տեղեկացնում է IRNA-ն։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Պեկինի եռակողմ բանակցությունները հանգեցրին Իրանի և Սաուդյան Արաբիայի հաշտեցմանը, որոնք որոշեցին վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները և վերաբացել իրենց դեսպանատները առաջիկա երկու ամսվա ընթացքում: