Դիլիջանի և Պուշկինի թունելներով երթևեկությունը ժամանակավորապես միակողմանի կդադարեցվի

Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի պատրաստման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը մեկ ժամով միակողմանի կփակվի երթևեկությունը նշված երկու թունելներով։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Դիլիջանի թունելով երթևեկությունը միակողմանի կփակվի ժամը 00.00-ից մինչև 01.00, իսկ Պուշկինի թունելով՝ ժամը 02.30-ից մինչև 03.30-ը։

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։