Բրյուսելում եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը բոլորը հօգուտ Ադրբեջանի են
Ըստ իմ աղբյուրների փոխանցմամբ՝ Բրյուսելում եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.
- Հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մշակման և կնքման շուրջ բանակցությունների գործընթացի կարգավորում
- Ադրբեջանի ինքնիշխանության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության հետագա բնակության հարցերը
- Հայաստանի անօրինական զինված կազմավորումների դուրսբերում Ադրբեջանի տարածքից
- Լաչինի անցակետում մաքսանենգության վերջին փորձերը
- Սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների և միջանցքների ապաշրջափակման խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև միջանցքի հարցը
- Արևմտյան Ադրբեջանի համայնքի հարցերը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ հայրենի հողեր
- Փոխվում է մարդասիրական փոխադրումների երթուղին Լաչինի ճանապարհից դեպի Բարդա-Աղդամ երթուղով
Ծափ տվեք արա՛, բոլորը ի օգուտ Ադրբեջանի և ոչ մի խոսք Արցախի ինքնորոշման մասին:
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

