Գերմանիան Ուկրաինային կասետային զինամթերք չի մատակարարի. Շոլց

ԱՄՆ-ն իր ընտրությունը կատարեց՝ որոշելով կասետային զինամթերք տեղափոխել Կիև, սակայն Գերմանիան դա չի անի, քանի որ նա նման զենքն արգելող կոնվենցիայի մասնակից է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՏԱՍՍ»-ին, այս մասին հուլիսի 10-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Դա ԱՄՆ-ի ինքնիշխան որոշումն է: Մենք ստորագրել ենք միջազգային կոնվենցիա, որն արգելում է մեզ նման զինամթերք օգտագործել: Հետևաբար` կարող ենք ասել, որ մենք դա չենք անի», – ընդգծել է Շոլցը։

Ալբանեզեն էլ խուսափել է երրորդ երկրների հնարավոր գործողությունների վերաբերյալ մեկնաբանություններից՝ նշելով, որ Ավստրալիան նման զենք չունի։