Քաղաքապետարանը լուծարել է Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը
Վերջապես Տիգրան Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ով զբաղեցնում էր այդ հաստիքը:
«Սրտանց շնորհավորում եմ Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին և անձամբ Ավինյանին այդ կապակցությամբ:
Ինչպես և ասել էի դրա մասին ամիսներ առաջ` 50-նն անց մարդ եմ, վայնասուն չի լինելու: Իհարկե հորեղբորս և հորս ստեղծած թատրոնը թանկ է իմ համար, բայց նրանք նաև սովորեցրել են ծանր լինել:
Հետո…. չէ՞ որ պաշտոնը վարունգի պես բան է.. Երևի քաղաքապետարանում դրա մասին մոռացել են»,-հավելել է նա:

